Նորություններ, միջոցառումներ

Գործողությունների 4-րդ ծրագրին ընդառաջ

22.06.2018

Հունիսի 22-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր համախմբել քաղհասարակության ուժերը ԲԿԳ հայաստանյան Գործողությունների նոր՝ 4-րդ ծրագրի մշակման փուլում, ինչպես նաև քննարկել քաղհասարակություն-կառավարություն փոխգործակցության նոր ձևաչափերը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը արդյունավետ համարելով կառավարություն-քաղհասարակություն համագործակցությունը, այնուհանդերձ, նշեց, որ նոր կառավարության և նոր իրողություններում անելիքներն առավել շատ են. «Գործողությունների ծրագրերի մշակման փուլից մինչև դրանց իրականացումն առավելագույնի պետք է հասցնել հանրային մասնակցությունը: ԲԿԳ նախաձեռության շրջանակներում իրականացված ծրագրերի, դրանց արդյունքների մասին հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ, հետևապես և կատարվածի արդյունավետությունը ցածր է»,- նշեց Դոյդոյանը: Անհրաժեշտ է, որպեսզի քաղհասարակությունը առավել ակտիվ և համախմբված գործի՝ աջակցելու կառավարությայնը թափանցիկ և հաշվետու գործելու պատրաստակամությանը: "Ի վերջո, մենք այն համոզման ենք, որ ԲԳԿ հաջողության և լավագոյւն արդյունք ապահովելու համար քաղհասարակությունը պետք է միասնական և համակարգված գործի՝ ինչին և միտված է մեր այսօրվա հանդիպումը":

Այնուհետև ԲԿԳ աշխատանքային խմբի քարտուղար Լիլիա Աֆրկյանը ներկայացրեց Գործողությունների 4-րդ ծրագրի մշակման գործընթացը: Չնայած առաջարկությունների հավաքագրման և մարզային հանդիպումների մեկնարկը տրվել էր դեռևս փետրվարին, և նախատեսվում էր արդեն հուլիսին ծրագրի նախագիծը դնել քննարկման և ընդունել, սակայն երկրի ներքաղաքական փոփոխություններով պայմանավորված այս գործընթացը հետաձգվեց: Ինչպես տեղեկացրեց Լիլիա Աֆրիկյանը ԲԿԳ ազգային համակարգող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն էլ կղեկավարի ԲԿԳ աշխատանքայի խումբը: "Մենք կվերսկսենք առաջարկների հավաքագրման գործընթացը, և ձեր օգնությամբ առավելլայն շերտերի կներգրավենք այս գործընթացում":  

← Վերադառնալ