Նորություններ, միջոցառումներ

Տեղի է ունեցել ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը

24.11.2017

 2017թ.-ի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերության ՀՀ երրորդ գործողությունների ծրագրի աշխատանքաները կանոնակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:

Նիստի օրակարգային հարցերն էին.

1. ՀՀ ԲԿԳ աշխատանքային խմբի Աշխատակարգի նախագծի քննարկում,
2. ՀՀ ԲԿԳ Երրորոդ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և խնդիրները:

Աշխատանքային խմբի ղեկավար Վահե Ջիլավյանն առաջարկեց կետ առ կետ անդրադառնալ Աշխատակարգի նախագծի կետերին:

Քննարկման արդյունքում որոշվեց.
1. խմբագրել աշխատակարգի վերնագիրը, 3,4,5.6,8, 14,15, 17, 21, 23, 28 կետերը
2. աշխատակարգից հանել 7,11,16,28-ի 4-րդ կետը
3. VI-րդ գլուխը տեղափոխել III-րդ գլխից առաջ

Խմբի անդամներն առաջարկեցին աշխատակարգը նախնական խմբագրելուց հետո, ներկայացնել էլեկտրոնային կապուղիների միջոցով խմբի մյուս անդամներին՝ առաջարկություններ ստանալու համար:

Վ. Ջիլավյանը նշեց, որ ԲԿԳ Երրորդ գործողությունների ծրագրի հետ կապված, բացի 8-րդ հանձնառությունից, լուրջ խոչնդոտներ չկան և ակնկալվում է, որ ծրագիրի կհաջոցվի իրականացնել ըստ ամրագրված ժամանակացույցի: Պաշտպանության նախարարության 8-րդ հանձնառությունը հնարավոր չէ իրականացնել՝ ՊՆ ռազմավարական քաղաքականության փոփոխման հետ կապված:

Հանդիպման վերջում աշխատանքային խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ արդյունավետ քննարկման հանդիպման համար:
ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

← Վերադառնալ