Նորություններ, միջոցառումներ

5-ամյա համագործակցություն կառավարության եւ քաղաքացիական հասարակության միջեւ

26.01.2017

2017թվականի հունվարի 25-ին ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «5-ամյա համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» խորագրով Բաց կառավարման գործընկերության աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության անունից ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը: Իր խոսքում նա ևս մեկ անգամ կարևորեց ԲԿԳ միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցությունը և այս հինգ տարվա արդյունավետ համագործակցությունը կառավարության և քաղհասարակության միջև: Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում քաղհասարակության ջանքերը՝ ուղղված կառավարման առավել արդյունավետ, թափանցիկ և բաց համակարգի կայացմանը և պատրաստ է ցանկացած ձևաչափով համագործակցել քաղհասրակության հետ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը բացման խոսքով ամփոփ ներկայացրեց ԲԿԳ հայաստանյան հնգամյա գործընթացները, նշեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը, աշխատելով քաղհասարակության հետ, արդեն երկու Գործողությունների ծրագիր է իրականացրել և երրորդն էլ իրականացման փուլ է մտել: Արդյունավետ համարելով համագործակցությունը, այնուհանդերձ, Լիանա Դոյդոյանը նշեց, որ դեռևս անելիքները շատ են. «Գործողությունների ծրագրերի մշակման փուլից մինչև դրանց իրականացումն առավելագույնի պետք է հասցնել հանրային մասնակցությունը: ԲԿԳ նախաձեռության շրջանակներում իրականացված ծրագրերի, դրանց արդյունքների մասին հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ, հետևապես և կատարվածի արդյունավետությունը ցածր է»,- նշեց Լիանա Դոյդոյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիլիա Աֆրիկյանը ներկայացրեց ԲԿԳ շրջանակներում Կառավարության ձեռքբերումները, առանձին հանձնառությունների արդյունքները: Նա նշեց, որ տարեցտարի, հաշվի առնելով թե անկախ հետազոտողի, թե քաղհասարակության դիտարկումները, կառավարությունը նախ Գործողությունների ծրագրերի մշակման գործընթացներում ներգրավել է հանրության լայն շրջանակներ: «Եթե ԲԿԳ առաջին աշխատանքային խմբում ներգրավված էր ընդամենը երեք ՀԿ ներկայացուցիչ, ապա արդեն երկրորդում նրանց թիվը 7 էր: Բացի այդ, Գործողությունների երկրորդ ծրագիրը մշակելիս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ մի շարք աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել, որոնք և նպաստել են առավել ամբողջական, չափելի և հստակ հանձնառություններ ստանձնել: Բարելավելով գործընթացները՝ արդեն Գործողությունների երրորդ ծրագրի մշակման ընթացքում Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակեց crowdsourcing նոր առցանց գործիք: Արդյունքում հայտարարվեց գաղափարների մրցույթ և այս գործիքի միջոցով ներկայացվեց 18 առաջարկ: Կառավարությունը ձեռնարկեց նաև մարզային հանդիպումներ՝ նպատակ ունենալով ներգրավել մարզային և մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բարձրացնել ԲԿԳ նախաձեռնության և Գործողությունների 3-րդ ծրագրի մշակման մասին իրազեկվածության մակարդակը նաև մայրաքաղաքի շրջանակներից դուրս»,- նշեց Լիլիա Աֆրիկյանը: Նա ավելացրեց նաև, որ այս տարիների ընթացքում բարձր են գնահատվել ԲԿԳ շրջանակներում իրականացված աշխատանքները. մասնավորապես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից նախաձեռնած «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը գործողությունների ծրագրի հանձնառությունների լավագույն իրականացման համար ՀՀ կառավարության աշխատակազմը արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակին: Իսկ 2015 թվականի հոկտեմբերին Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են նախաձեռնության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության արդյունքները, որին առաջին անգամ մասնակցելու հայտ ներկայացրած Հայաստանը արժանացել է բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը, այսպես կոչված՝ տարածաշրջանային չեմպիոն կոչմանը: Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը:

ՀՀ արդարադատությայն փոխնախարար Սուրեն Քրմոյանը ներկայացրեց ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի 8-րդ հանձնառությամբ նախատեսված և օրերս պաշտոնապես գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակման ﬕասնական հարթակը՝ www.e-draft.am: Այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց կամ կազմակերպություններին ծանոթանալ պետական մարﬕնների կողﬕց մշակվող օրենքների նախագծերին, հետևել դրանց ընթացքին, իսկ գրանցվելու դեպքում նաև ներկայացնել դիտարկուﬓեր, ծանոթանալ դրանց ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիﬓավորուﬓերին:
Սուրեն Քրմոյանը ընդգծեց նաև, որ կայքը հնարավորություն է ընձեռում քաղաքացուն օնլայն տիրույթում մասնակցել հանրային քննարկուﬓերին և իր կարծիքը ներկայացնել ինչպես արդեն ընդունված օրենքների, այնպես էլ սպասվող իրավական նախաձեռնությունների վերաբերյալ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արմեն Խուդավերդյանը խոսեց ԲԿԳ Գործողությունների ծրագրերի շրջանակներում Հանձնաժողովի կողմից իրականացված գործողություններից: Բոլոր երեք Ծրագրերում էլ Հանձնաժողովը մեկական հանձնառություն էր ստանձնել և երկուսը հաջողությամբ իրականացրել, այժմ Գործողությունների երրորդ ծրագրով նախատեսված պարտավորության իրականցման ընթացքի մեջ են: Պարոն Խուդավերդյանը նույնպես կարևորեց կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ամուր կապն ու աշխատանքային քննարկումների հաճախակի կազմակերպումը: Նպատակն է ավելի շատ արձագանքներ ստանալ քաղաքացիներից:

Այնուհանդերձ, դեռևս խնդիրներ կան հատկապես իրականացված հանձնառությունների արդյունավետության հետ կապված: Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ,ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լևոն Բարսեղյանը խոսեց ավագանիների նիստերի առցանց հեռարձակման հետ կապված խնդիրներից: Նա նշեց, որ հանձնառությունը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, նաև՝ նշված ժամկետներում չի ավարտվել: Կարևոր է, ոչ միայն այն որ, ապահովվի նիստի առցանց, հեռարձակումը, այլ նաև, որ դրանց մասին տեղեկացվի համայնքի բնակիչը, որպեսզի ինքնանպատակ չլինի արվածը, որպեսզի իսկապես ապահովվի հաշվետվողականությունը, հանրային վերահսկողությունը: Հանձնառության իրականացման պատասխանատու Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչ Գարիկ

Ըստ ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանի՝ ամենակարևոր և դեռևս չլուծված խնդիրը իրազեկվածության, տեղեկատվության պակասն է թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ լրատվամիջոցների շրջանում: Ուստի հանձնառությունների կիրառմանը զուգահեռ անհրաժեշտ է ավելացնել լրատվամիջոցների մասնակությունը գործընթացում: ԻԱԿ նախագահը հորդորեց կառավարության ներկայացուցիչներին գործընթացում ներառել նաև լրատվամիջոցներին հաճախակի հաղորդագրությունների միջոցով:

Նա հորդորեց նախ պետական մարմիններին, ապա քաղհասարակությանը առավել պրոակտիվ լինել և պաշտոնական կայքերի միջոցով, մամուլի հաղորդագրություններով, զլմ-ներով պարբերաբար մարդկանց տեղեկացնել ԲԿԳ շրջանակներում ստեղծված գործիքների, բարեփոխումների մասին: «Միայն այս դեպքում, կկարողանանք խոսել իրական արդյունանքերի և բարեփոխումների մասին, երբ հանրությունը սկսի օգտագործել այն հնարավորությունները, որոնց միջոցով կապահովվի ԲԿԳ առանցքային սկզբունքների հաստատումը՝ հրապարակայնություն և թափանցիկություն, հաշվետվողականություն ու հանրային մասնակցություն»,- նշեց Լիանա Դոյդոյանը:
 

← Վերադառնալ