Նորություններ, միջոցառումներ

Ավարտվեցին մարզային հանդիպումները

29.04.2016

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության, ինչպես նաև 3-րդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ապրիլի 26-28-ը կազմակերպել էր մարզային հանդիպումներ:

Հանդիպումներ տեղի ունեցան Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում՝ ապրիլի 26-ին: Այնուհետև, ապրիլի 27-ին՝ Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ում 

Վերջին կանգառը Գորիսում էր: Գորիսի համայնքապետարանում հանդիպմանը մասնակցում էին տեղի ՀԿ-ի ներկայացուցիչներ, համայնքային ծառայողներ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Աշոտ Գիլոյանը մասնակիցներին նախ ներկայացվեց ԲԿԳ 2-րդ Գործողությունների ծրագրի մեջ ներառված և իրականացման ընթացքի մեջ գտնվող "Համայնքային միկրոհարցում" ծրագիրը, որը նպատակ ունի խթանել մասնակցային որոշումների կայացման մեխանիզմները՝ տեղական ինքակառավարման մակարդակում՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները:

ԲԿԳ աշխատանքային խմբի կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները տեղի ՀԿ-ի ներկայացուցիչներին և ակտիվ բնակիչներին իրազեկեցին ԲԿԳ նախաձեռնության և հայաստանյան գործընթացների մասին, ինչպես նաև՝ ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի համար առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգերը:  

Մարզային հանդիպումների նպատակն է մարզային ՀԿ-ին և ակտիվ քաղաքացիներին իրազեկել Բաց կառավարաման գործընկերության նախաձեռնության հայաստանյան գործընթացների մասին, նաև ներգրավել դրանց ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի մշակման գործընթացում: 

Նշենք, որ 2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին: ԲԿԳ Գործողությունների ծրագրերը կազմվում են երկու տարվա համար, որի մեջ ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողություններ:

Գործողությունների ծրագրի նախագծման բոլոր փուլերում Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափն է աշխատում. բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ դրանք Գործողությունների ծրագրում ներառելու համար: 

Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները կարող են ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ: Մանրամասն՝ Այստեղ:

Ձեր առաջարկները կարող եք նաև ուղարկել առցանց, Մանրամասն՝ Այստեղ

 

← Վերադառնալ