Նորություններ, միջոցառումներ

Կառավարությունը սկսում է մարզային հանդիպումները

22.04.2016

Ապրիլի 26-28-ը, քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է կազմակերպել մարզային հանդիպումներ՝ ԲԿԳ նախաձեռնության, ինչպես նաև 3-րդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի վերաբերյալ:

2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին: ԲԿԳ Գործողությունների ծրագրերը կազմվում են երկու տարվա համար, որի մեջ ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողություններ:

Գործողությունների ծրագրի նախագծման բոլոր փուլերում Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափն է աշխատում. բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ դրանք Գործողությունների ծրագրում ներառելու համար: 

Մարզային հանդիպումների նպատակն է նախևառաջ մարզային ՀԿ-ին և ակտիվ քաղաքացիներին իրազեկել Բաց կառավարաման գործընկերության նախաձեռնության հայաստանյան գործընթացների մասին, նաև ներգրավել դրանց ԲԿԳ Գործողությունների երրոսրդ ծրագրի մշակման գործընթացում:

Հանդիպումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

 

Քաղաք

Օր, ամիս

Ժամ

Վայր, հասցե

Կոնտակտային անձ

Գյումրի

Ապրիլի 26

11:00 - 12:30

Օրհուս կենտրոն, ք. Գյումրի,

Գարեգին Նժդեհ 12ա

Պետրոսյան Գևորգ

093 71 45 33

Վանաձոր

Ապրիլի 26

14:30 - 16:00

Մարզպետարանի շենք

Պերճ Բոջուկյան

055 55 00 37

Դիլիջան

Ապրիլի 26

17:00 - 18:00

Քաղաքապետարանի շենք

Ալբերտ Հարոյան

094 76 35 94

Արմավիր

Ապրիլի 27

10:00 - 11:30

Արմավիրի զարգացման կենտրոն,

ք. Արմավիր, Շահումյան 68ա

Նաիրա Առաքելյան

094 50 20 39

Գորիս

Ապրիլի 28

14:00- 15:30

Քաղաքապետարանի շենք

Մելադա Հարությունյան

096 09 08 95

Մասնակցության համար կարող եք կապվել աղյուսակում ներկայացված համակարգողների հետ: 

 

 

← Վերադառնալ