Նորություններ, միջոցառումներ

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի հանդիպումը

15.02.2016

2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Գուրգեն Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Մեխիկո քաղաքում 2015թ. հոկտեմբերին անցկացված ԲԿԳ գլոբալ համաժողովի և ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխություն,
  • ԲԿԳ Հայաստանյան 2-րդ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացք,
  • 2016-2018թթ. համար 3-րդ Գործողությունների ծրագրի նախագծում

Ներկայացվեց ԲԿԳ Երրորդ գործողությունների ծրագրի մշակման գործընթացի տեսլական և մանրամասն ժամանակացույցը: Առաջարկություններ հնչեցին հստակեցնել և շրջանառել չափորոշիչներ՝ ՀՀ ԲԿԳ Երրորդ գործողությունների ծրագրի կազզման համար:

Հանդիպման վերջում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համատեղ աշխատել երկրորդ ԳԾ-ն բարեհաջող ավարտին հասցնելու և 3-րդ ծրագիրը համատեղ կազմելու առնչությամբ:


  Հանդիպման արձանագրությունը

← Վերադառնալ