Նորություններ, միջոցառումներ

ՀՀ կառավարությունը 25 հազար ԱՄՆ դոլար անդամավճար է վճարել ԲԿԳ-ին

29.06.2015

 Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից՝ Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությունը  անդամակցությունը վճարովի է դարձրել բոլոր երկրների համար:

2015 թվականից սկսած ԲԿԳ անդամ բոլոր երկրները տարեկան անդամավճար պետք է մուծեն 25 հազար ԱՄՆ դոլարից մինչև 50 հազար: ԲԿԳ անդամակցությունը վճարովի դարձնելու որոշումը հիմնավորում է այն փաստարկներով, որ անդամ երկրների քանակի ավելացմամբ պայմանավորված՝ ավելանում են նաև Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների, փորձագետների թիվը և աշխատանքները:

ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի 495 - Ն որոշման համաձայն՝ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը 2015 թվականի Հայաստանի Հանրապետության անդամավճարը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման "Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին" հոդվածով):

← Վերադառնալ