Նորություններ, միջոցառումներ

"Մեր քայլերը պետք է ուղղվեն գործընթացի մոնիտորինգին",- Շուշան Դոյդոյան

06.03.2015

2015թ.-ի մարտի 3-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի օրակարգային հարցերից էր նաև Կառավարություն, քաղհասարակություն և դոնոր կազմակերպություններ եռակողմ համագործակցությունը: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, հանդիպման բանախոս Շուշան Դոյդոյանը նշեց. "Մեր բոլորի ջանքերն այսուհետև երեք հիմնական ուղղությամբ է ընթանալու: Առաջինը՝ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացն է, որտեղ Կառավարությունը իրականացնողն է, ՔՀ և դոնոր կազմակերպությունները՝ այս գործընթացին աջակցողը:
Երկրորդ. մեր քայլերը պետք է ուղղվեն գործընթացի մոնիտորինգին, որտեղ հսկայական է քաղհասարակության դերը: ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի հանձնառություններից մի քանիսն արդեն ավարտված են կամ մոտ են ավարտին, բայց դրանց ազդեցությունը, թե որքանով դրանք իսկապես ուղղված են ԲԿԳ արժեքներին, որքանով օրինակ Կառավարության այս կամ այն որոշման ընդունումը կամ աշխատակարգի փոփոխությունը հանգեցնելու է հիմնական արդյունքին, մենք սա դեռևս պետք է դիտարկենք:

Երրորդ ուղղությունը՝ նախապատրաստվել  Գործողությունների երրորդ ծրագրի մշակմանը: Արդեն այս տարվա կեսերից պետք է սկսել նախագծի շուրջ քննարկումները: Մտածենք, թե ինչպիսին պետք է լինի, բայց հաստատապես արդեն մի քանի քայլ առաջ ենք ուզւոմ տեսնել, մեր Գործողությունների երրորդ ծրագիրը: Այս համատեքստում կարևորում եմ եռակողմ համագործակցությունը՝ կառավարություն, ՔՀ և դոնոր կազմակերպությունների միջև:"

Քաղհասարակության ներկայացուցիչներն առաջարկեցին նման հանդիպումները հաճախակի դարձնել և համատեղ գնահատել ընթացիկ աշխատանքները: Իր հերթին Կառավարության ներկայացուցիչ Արամ Ասատրյանը առաջարկեց քաղհասարակությանն առավել ակտիվ լինել. "Կառավարությունը պարբերաբար կներկայացնի կատարված աշխատանքների առաջընթացը, բայց կուզեինք լսել նաև ձեր արձագանքը գնահատականի, մոնիտորինգի տեսքով՝ նշելով թերությունները կամ լավ կողմերը":

Քննարկվեց նաև ԲԿԳ շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետաքրքրվածության և ներգրավման հարցը: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Արև Մովսիսյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ի սկզբանե հետարքրքություն ցուցաբերել է Հայաստանում ԲԿԳ գործընթացներին. "Կարծում եմ միջազգային կազմակերպությունների կողմից հետաքրրքվածության պակաս չի եղել: Իսկապես, շատ կարևոր է արդեն այսօրվանից սկսել Գործողությունների երրորդ ծրագրի մշակումը: Կոչ կուզեմ անել քաղհասարակությանը և կառավարությանը առավել ստեղծագործաբար մոտենալ գործընթացին, և այս համագործակցության արդյունքում ներկայացված արժեքավոր գաղափարները մենք պատրաստ կլինենք ֆինանսավորել":

Այս թեմայով կարդացեք նաև՝ 

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի ընդլայնված նիստը

ԲԿԳ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

Գործողությունների ծրագրի հանձնառությունները պետք է ավարտել մինչեվ 2016 թ.-ի հունիս

 

← Վերադառնալ