Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Աշխատանքային նիստ

09.09.2013

 2013թ.-ի սեպտեմբերի 9-ին կայացավ ԲԿԳ աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը գլխավորում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Գևորգյանը: Նիստի օրակարգային հարցերից էր ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի մշակման գործընթացի մեկնարկը:

Կառավարությունը, Գործողությունների ծրագրում ներառելու նպատակով առաջարկներ ներկայացնելու համար, դիմել էր պետական մարմիններին: Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեցին ստացված առաջարկները, ինչպես նաև մինչև նոյեմբեր ժամանակ տրվեց նոր առաջարկներ ներկայացնելու համար:

Հաջորդիվ խմբի անդամներին ներկայացվեց ԲԿԳ Գործողությունների առաջին ծրագրի Կառավարության ինքնագնահատման զեկույցը:

 Օրակարգ

Առաջարկներ

Կառավարության ինքնագնահատման զեկույցը

← Վերադառնալ