Նորություններ, միջոցառումներ

ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի նիստում ներկայացվեցին իրականացված աշխատանքները

22.04.2013

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2013 թվականի ապրիլի 22-ին:

Օրակարգի առաջին կետով նախատեսված` ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները ամփոփեցին ԲԿԳ նախաձեռնությունում ՀՀ գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում ձեռք բերված արդյունքները, քննարկվեցին դրանց հետագա իրականացմանն առնչվող հարցեր:

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Վարդանյանը ներկայացրեց ԲԿԳ նախաձեռնության երկրորդ (Դուբրովնիկ, Խորվաթիա), երրորդ (Հռոմ, Իտալիա) եվրոպական օգնության և աջակցման և "Թրանսփարենսի Ինթերնեշնլ" միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության՝ Ուկրաինայի ներկայացուցչության կողմից կազմակերպված աշխատանքային սեմինարին  հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ փորձագետ Լիանա Դոյդոյանն այնուհետ տեղեկացրեց, որ ԻԱԿ-ի նախաձեռնությամբ 2013թ. հունիսին նախատեսվում է իրականացնել "Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան" խորագրով համաժողով: Լ. Դոյդոյանը խմբի անդամներին ներկայացրեց նախապատրաստական աշխատանքները և ակնկալվող արդյունքները: 

Օրակարգի վերջին հարցով քննարկվեց ԲԿԳ հայաստանյան ինտերնետային կայք ստեղծելու վերաբերյալ հարցերը: Հելիքս քընսալթինգ ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը առաջարկեց ստեղծվելիք կայքի տեխնիկական լուծումները: ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ արդեն իսկ ապահովվել է կայքի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, և կայքն արդեն իսկ կգործի 2013 թվականի հուլիսին:  

 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

← Վերադառնալ