Նորություններ, միջոցառումներ

Առաջարկությունների ներկայացման հրավեր

19.09.2019

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նախաձեռնության քարտուղարությունը հայտարարում է Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի հետևյալ հանձնառությունները իրականացնելու  և  աշխատանքային խմբում ընդգրկվելու համար.
 
Հանձնառություն 2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
Հանձնառություն 4. Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում
Հանձնառություն 6. Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում
Հանձնառություն 7.Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում
Հանձնառություն 8.Կրթության կառավարման տեղեկատվական  միասնական համակարգ
Հանձնառություն 9.Բաց առողջապահություն. Պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում
Հանձնառություն 10.Հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծում
Հանձնառություն 11. Հանրային ծառայությունների հետադարձ կապ ապահովում
 
Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:
 
Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ հոկտեմբերի 7-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ [email protected], [email protected] 
 
 

 

← Վերադառնալ