Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ շահագրգիռ անդամների հանդիպում

01.04.2019

2019թ․ ապրիլի 1-ին տեղի ունեցավ ԲԿԳ շահագրգիռ անդամների հանդիպումը։ Հանդիպման օրակարգը քարտուղարության կողմից նախապես շրջանառված մրցութային չափորոշիչներն էին։

Քննարկման ընթացքում ԲԿԳ քաղհասարակության ներկայացուցիչները տարակուսանք հայտնեցին, թե արդյո՞ք այդ չափորոշիչները կարող ենք ապահովել արդարացիորեն համապատասխանող նոր գործընկերների ներգրավումը։ Շուրջ մեկժամյա քննարկման արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերը համաձայնեցին առանց մրցույթի նախապայմանի խմբում ընդգրկել ԲԿԳ գործողությունների չորրորդ ծրագրում համակատարող ՀԿ կազմակերպություններին։ Միաժամանակ, ներկաները որոշեցին, որ նոր գործընկերների ընդգրկման, խմբի հանդիպումների և համագործակցության կարգավորումները պետք է ամրագրվեն և մշակվեն աշխատակարգում, ԲԿԳ կայքում պարբերաբար տեղեկացնել խմբի հանդիպումների և ապահովել բոլոր ցանկացողների ազատ մասնակցությանը։

ԲԿԳ քարտուղարի կողմից տեղեկացվեց մարտի 11-15-ը Բաց կառավարման շաբաթ Հայաստանյան միջոցառումների արդյունքների վերաբերյալ։ Ինչպես նաև խմբի անդամները տեղեկացան, որ Հայաստանը ներկայացրել է հայտ՝ ԲԿԳ Ղեկավար խորհրդի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընտրություններին մասնակցելու համար։ 

← Վերադառնալ