Նորություններ, միջոցառումներ

Հաստատվել է ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագիրը

26.11.2018

2018թ.-ի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագիրը՝ 15 նոյեմբերի 2018 թվականի N 1307 - Լ որոշմամբ:  

ՀՀ կառավությունը  արդեն իսկ իրականացրել է երեք գործողությունների ծրագիր,  որոնք էականորեն  բարելավել են պետության և քաղաքացիների համար կարևոր ամենախոցելի և փակ ոլորտները, բարելավելով՝ հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը,  հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը:

2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավրության աշխատակազմում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարագային հարցերից էր ԲԿԳ–Հայաստան Գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և Նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: 

Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվեց ԲԿԳ նոր գործողությունների ծրագրի մեկնարկի իրազեկման և առաջարկների հավաքագրման գործընթաց՝ պետական կառավարման մարմիններից: Արդյունքում հավաքագրցեվ 42 առաջարկ:

2018թ. հոկտեմբերի 17-ի աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին և հաստատվեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի հանձնառությունները: Գործողությունների ծրագրի 11 հանձնառություններից 6-ը քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկություններն են:

 ԲԿԳ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ 2018-2020

← Վերադառնալ