Նորություններ, միջոցառումներ

Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում

24.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը: Նիստի օրակարգում ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումն էր:

Քննարկման արդյունքում խմբի կողմից հավանության են արժանացել հետևյալ հանձնառությունները՝ պաշտոնական հայտարարագրերի ցանկի ընդլայնում, պետական բյուջեից դրամաշնորհների մրցույթային կարգի սահմանում, իրական սեփականատերերի ռեգիստրի մշակում, վարկային և դրամաշնորհային միջոցների թափանցիկության ապահովում, համայնքային կայքերի հասանելիություն և արդիականացում, ջրային և հողային ռեսուրսների ինտերակտիվ քարտեզի մշակում, կրթության և առողջապահության ոլորտի հասանելիության ապահովում, հանրագրերի համակարգի ներդրում: 

ԲԿԳ չորրորդ Գործողությունների ծրագրի նախագիծը

← Վերադառնալ