Նորություններ, միջոցառումներ

Հայաստանի ԲԿԳ չորրորդ Գործողությունների ծրագրի նախագիծը

19.10.2018

 2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավրության աշխատակազմում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարագային հարցերից էր ԲԿԳ–Հայաստան Գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և Նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս:

Նախագիծը պաշտոնապես ուղարկվել է պետական մարմիններին՝ կարծիքի, միաժամանակ նաև թարգմանվում է անգլերեն:

Նախագծի վերաբերյալ մեկնաբանություններն ու դիտողությունները  կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հոկտեմբերի 30-ը:

 

ԲԿԳ չորրորդ Գործողությունների ծրագրի նախագիծը

← Վերադառնալ