Նորություններ, միջոցառումներ

Հանրային մասնակցության հանդիպումներ

15.09.2018

«Աջակցություն բաց կառավարման գործընկերության» ծրագրի շրջանակներում ԱԶԿ ՀԿ-ն կազմակերպել էր հանրային մասնակցության հանդիպումներ Հայաստանի բոլոր 10 մարզերում: Հանդիպումներին մասնակցել են շուրջ 170 մասնակիցներ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ: Հանդիպումների նպատակն էր հանրությանը ծանոթացնել Հայաստանում բաց կառավարման գործընկերության ծրագրին, ինչպես նաև Կառավարման հաշվետվողականության առաջարկներ ներկայացնելու մեխանիզմին:

Ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը: Նպատակն էր գործողությունների 4-րդ ծրագրի մշակմանը մասնակից դարձնել քաղաքացիներին:

Հանդիպումների ժամանակ տեղեկատվություն է տրամադրվել ԲԿԳ-ի գործառույթների մասին, ծրագրի շրջանակներում ունեցած հաջողությունների մասին, որից հետո ներկայացվել է օնլայն գործիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել և ներկայացնել իրենց առաջարկությունները կառավարման հաշվետվողականության հետ կապված:

Այս գործիքը օգտագործելով քաղաքացիները կկարողանան դառնալ կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների մասնակիցը:
Հանդիպումների, տեղեկատվական հոսքերի արդյունքում քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացել են 43 առաջարկ, իսկ հանրային ծառայողների հետ հանդիպումների արդյունքում 45 առաջարկ:

Առաջարկների քննարկման և ամփոփման համար սեպտեմբերի 3-ին, 7-ին, 10-ին և 14-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է հանդիպում, որին ներկա են եղել ՀՀ կառավարության, նախարարությունների աշխատակիցներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամներ և առաջարկների հեղինակները։

Գաղափարների քրաուդսորսինգ - Ընդհանուր 88 գաղափար

Հանրային մասնակցության հանդիպումներ - 10 հանդիպում/մարզ, 170 մասնակից (15-20 հոգի յուրաքանչյուր հանդիպմանը), 43 գաղափար հավաքագրված

Հանդիպումներ հանրային ծառայողների հետ - 12 հանդիպում պետական հաստատությունների հետ, 45 գաղափար հավաքագրված

Առաջարկների ամփոփման հանդիպումներ - 4 հանդիպում, 40 համախմբված առաջարկ

Հանրային լսում - 70 հոգի, 4 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք և մայրաքաղաք Երևան, 4 քննարկված առաջարկ
 

← Վերադառնալ