Նորություններ, միջոցառումներ

Առաջարկների հարթակ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի համար

01.08.2018

ՀՀ Կառավարությունը՝ քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով: Առցանց հարթակում կարող եք ներկայացնել ձեր առաջարկը: 

Ի՞նչ է ԲԿԳ գործողությունների ծրագիրը: Ծրագիրը պետության կողմից ստանձնած հանձնառությունների փաթեթ է, որն ուղղված է խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը: Նախորդ Ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ո՞վ կարող է դիմել: Կառավարման հաշվետվողականության առաջարկներ կարող է ներկայացնել ցանկացած ոք՝ անկախ տարիքից, սեռից, հասարակական կազմակերպության և կուսակցական պատկանելությունից:

Ի՞նչպիսի առաջարկներ ենք ակնկալում: Բաց կառավարման գործընկերությունը շեշտադրում է հավակնոտ և համակարգային հանձնառությունների միջոցով կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունները: Գործողությունների ծրագրում ընդգրկվող նախաձեռնությունները կարող են լինել ինչպես նոր, այնպես էլ՝ նախկինում սկսված, ընթացիկ բարեփոխումների շարունակություն:

Որո՞նք են չափորոշիչները: Առաջնահերթ պահանջ է գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր հանձնառության համապատասխանության ապահովումը բաց կառավարման հետևյալ չորս սկզբունքներից առնվազն մեկին ` թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն, տեխնոլոգիական նորարարություն:

Առաջարկությունները ներկայացնելիս կարող եք առաջնորդվել հետևյալ Ուղեցույցով:

Կարող եք նաև առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստի միջոցով, օգտագործելով ձևաթուղթը

 Առաջարկությունը ներկայացնելու ձևաթուղթ

 Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 20-ը:
 

← Վերադառնալ