Նորություններ, միջոցառումներ

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան իրազեկման արշավը Գյումրիում եվ Արմավիրում

11.04.2018



Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան(ԲԿԳ) չորրորդ գործողությունների ծրագրի իրազեկման արշավը մեկնարկեց ս.թ. մարտի 30-ին: ԲԿԳ հայաստանյան թիմը այցելեց Գյումրի և Արմավիր: Գյումրու Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Հայկական Կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում և Արմավիրի զարգացման կենտրոնում հանդիպել են ԲԿԳ հայաստանյան թիմի, մարզային հասարակական կազմակերպությունների, ուսումնական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկայացվել են «Բաց կառավարման գործընկերության» առաքելությունն ու տարիների ձեռքբերումները:

Ծրագրի նոր փուլի մեկնարկը հնարավորություն կընձեռի քաղհասարակությանը ներկայացնելու առաջարկների փաթեթ և ներգրավածություն ունենալու կառավարության հետագա գործունեության մեջ: Իրազեկման այցեր նախատեսված են նաև այլ մարզեր:


 

← Վերադառնալ