Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ - Հայաստան. Չորրորդ գործողությունների ծրագրի մեկնարկ

26.02.2018

2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավրության աշխատակազմում տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ –Հայաստան չորրորդ Գործողությունների ծրագրի մեկնարկի մասին:

ԲԿԳ Գործողությունների ծրագրերը նախատեսված են իրականացվելու  երկու տարի ժամկետի համար և պետք է համապատասխանեն  բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողությունների: 

ՀՀ կառավարությունը հրապարակել է այն հիմնական չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: 

Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները կարող են ԲԿԳ սկզբունքներից բխող հստակ առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստի միջոցով:

 

Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության վերաբերյալ տեղեկանք

 Գործողությունների ծրագրի հանձնառությունների չափանիշների վերաբերյալ ուղեցույց 


Առաջարկությունը ներկայացնելու ձևաչափ 

← Վերադառնալ