Նորություններ, միջոցառումներ

Հայաստանի պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցեց "Վստահության վերականգնում կառավարության նկատմամբ" միջոցառմանը

02.10.2017

2017 թվականի սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային 72-րդ նստաշրջանի շրջանակներում կայացավ «Վստահության վերականգնում կառավարության նկատմամբ» միջոցառումը՝ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության մասնակից երկրների համար:

Հայաստանյան պատվիրակությունը միջոցառմանը մասնակցում էր ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի ղեկավար Վահե Ջիլավյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Վերջինս ներկայացրեց Վրաստանում իրականացվող բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, որոնք ունեցել են իրենդ դրական ազդեցությունը բնակչության շրջանում իշխանության նկատմամբ վստահության բարձրացմանը:

Միջոցառմանը միացավ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու համար և նշեց, որ Ֆրասիայի դերը ԲԿԳ համընդհանուր գործընթացում առանցքային է եղել: Է.Մակրոնը ևս մեկ անգամ հաստատեց Ֆրանսիայի քաղաքական կամքը աջակցելու և ամրապնդելու ԲԿԳ ազդեցությունը մասնակից երկրներում: Նախագահը կարևորեց ԲԿԳ շրջանակներում հաջողություններ արձանագրելու գործում ակտիվ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ազատ ձևաչափում ներկայացնելու իրենց երկրներում իրականացվող բարեփոխումները, ռազմավարական ծրագրերը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը՝ ԲԿԳ սկզբունքները առավել արդյունավետ իրականացման համար:
 

← Վերադառնալ