Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Աշխատանքային խմբի նիստ

17.05.2017

 2017թ.-ի մայիսի 16-ին տեղի ունեցավ ԲԿԳ  Գործողությունների երրորդ ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: Նիստին մասնակցում էին ինչպես աշխատանքային խմբի անդամները, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Օրակարագային հարցերից էին ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի հանձնառությունների իրականացման ընթացքի ներկայացումը, արդեն իսկ ավարտված Գործողությունների երկրորդ ծրագրի ամփոփումը: 

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը նշեց, որ ԲԿԳ գործողությունների երրորդ ծրագրի հետ կապված լուրջ խոչնդոտներ չկան և ակնկալվում է, որ ծրագիրի կհաջողվի իրականացնել ըստ ամրագրված ժամանակացույցի:

ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի ութ հանձնառությունների պատասխանատուները ներկայցրեցրի հանձնառությունների կատարման ընթացքը: 

Այնուհետև ներկայցվեցին ԲԿԳ-Հայաստան Երկրորդ ծրագրով ստանձնած պարտավորությունների հետագա ընթացքը: Մասնավորապես ՀՀ կառավարության աշխատակազմի «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար Լ. Շուշանյանը ներկայացրեց ԲԿԳ-Հայաստան Երկրորդ ծրագրի 1 և 2 պարտավորությունների վերաբերյալ: Հայաստանը արդեն իսկ ԱՃԹ թեկնածու երկիր է և մինչև տարեվերջ կթվայնացվեն Երկրաբանական ֆոնդի տվյալները:

Ծրագրի 7-րդ կետի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Դ. Ղազարյանը: www.e-draft.am կայքը պարբերաբար հսկվում է ՀՀ արդարադատության աշխատակազմի կողմից: Կան թերի ներկայացված նախագծերի փաթեթներ: խնդրի լուծման համար գրություն է ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ, որ հանրային քննարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ՀՀ  կառավարության  աշխատակազմը ընդունի միայն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի ամփոփաթերթի հետ միասին: ՀՀ վարչապետի 02/16.9/9844-17 առ 2017-04-12 հանձնարարկանը շրջանառվել է բոլոր գերատեսչությունների միջև:

Աշխատանքային խմբի անդամների կողմից առաջարկվեց աշխատանքային կարգով շրջանառել այն հանձնառությունների ընթացքի մասին, որոնք իրականացվել են նախորդ ծրագրերով և ստացել այլ ընթացքներ, ինչպես նաև, այն առաջարկությունների մասին, որոնք ներկայացվել էին ԲԿԳ-Հայաստան Երրորդ ծրագիրը նախագծելու փուլում, սակայն չեն ընդգրկվել ազգային ծրագրում:

Թ. Աբրահամյանը և Լ. Դոյդոյանը առաջարկեցին քննարկել և նախաձեռնել ԲԿԳ-Հայաստան աշխատակարգի ստեղծումը: Առաջարկվեց Թ.Աբրահամյանին ներկայացնել աշխատակարգի նախագիծ տարբերակը, որ ՀՀ կառավարության աշխատակազմը կշրջանառի աշխատանքային խմբի անդամների միջև:

Ի պատասխան Վ. Ստեփանյանը ասաց, որ բոլոր առաջարկները ընդունելի են և ՀՀ կառավարությունը շահագրգռված է առավել թափանցիկ և հաշվետու աշխատել ԲԿԳ-Հայաստանի շրջանակներում:

Հանդիպման վերջում աշխատանքային խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ արդյունավետ և կառուցողական հանդիպման համար:

 
 

← Վերադառնալ