Նորություններ, միջոցառումներ

Հայտարարություն

24.03.2017

Հարգելի քաղաքացիական հասարակության, մասնավոր ոլորտի և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ,

Մարտի 7-ին ՀՀ կառավարության աշխատակազմի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված Կայուն զարգացման նպատակների ազգայնացման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին աշխատանքային հանդիպմանը հաջորդիվ՝ կոչ ենք անում քաղաքացիական հասարակության և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել դիմումներ` Կայուն զարգացման նպատակների ազգայնացման ուղղությամբ կազմավորված միջգերատեսչական հանձնաժողովի հետևյալ ենթախմբերում ներգրավվելու համար:

1. Սոցիալական - ԿԶՆ 1,2,3,17
(համանախագահներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Շամամ Հարությունյան և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան)
2. Տնտեսական- ԿԶՆ 7,8,9,12, 17
(համանախագահներ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյան և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյան)
3. Էկոլոգիական – ԿԶՆ 6,11,13,14,15, 17
(համանախագահներ` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյան և Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար Կարինե Դանիելյան)
4. Իրավական և ժողովրդավարական հավասարություն - ԿԶՆ 4,5,10,16, 17
(համանախագահներ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյան և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյան):
Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը համակարգելու և իրականացնելու է ՀՀ վարչապետի 2017 թվականի փետրվարի 21-ի N 155-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը: Հանձնաժողովը կգործի ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Կայուն զարգացման ազգային խորհրդի ենթակայության ներքո:

Խնդրում ենք, մինչև ս.թ. ապրիլի 7-ը ներկայացնել Ձեր կազմակերպության և թեկնածուի անունը, պաշտոնը և կոնտակտային տվյալները՝ միջգերատեսչական հանձնաժողովի վերոնշյալ ենթախմբերում ներգրավվելու:

Ձեր հարցերը և դիմումները կարող եք ներկայացնել հետևյալ անձանց՝
ՀՀ կառավարության աշխատակազմ՝ Լիլյա Աֆրիկյան ([email protected], հեռ.010 515-767, հեռ. 099 555-166)
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակ՝ Անուշ Ավանեսյան ([email protected], հեռ. 060 530-000 (+210), 091 213-693): 

← Վերադառնալ