Նորություններ, միջոցառումներ

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի ընդլայնված նիստ

18.11.2016

 2016թ.-ի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ԲԿԳ հայաստանյան երրորդ գոծողությունների ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը: 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վ. Ստեփանյանը ողջունեց նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին նիստին մասնակցելու համար: Այնուհետև առաջարկեց անրադառնալ օրակարգով նշված 1-ին կետին. 

Արամ Ասատրյանն առաջարկեց օրակարգի 1-ին և 2-րդ կետերը ներկայացնել զուգահեռաբար: ԲԿԳ Հայաստանյան գործողությունների երկրորդ ծրագրի 11 հանձնառություններից 7-ը համարվում է կատարված, իսկ 4-ը՝ բավականին կատարված: Ներկայացվեց 1-ին,6-րդ,8-րդ և 11-րդ հանձնառությունների ընթացքը: Քննարկման արդյունքում հստակեցվեցին հանձնառությունների ավարտի ժամկետները և պատասխանատուների գործառույթները:

Օրակարգի 3-րդ կետով Արամ Ասատրյանն առաջարկեց ԲԿԳ Հայաստանյան գործողությունների երրորդ ծրագրի պատասխանատուներին ներկայացնել հանձնառությունների ընթացքը և առաջիկա գործողությունների միջանկյալ ժամկետները: 

ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը առաջարկեց ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրի շուրջ քննարկումները իրականացնել առցանց տարբերակով՝ նախքան աշխատանքային խմբի նիստերը:

Հանդիպման ընթացքում անրադարձ կատարվեց փարիզյան հռչակագրին միանալու հարցին: Առաջարկվեց պետական գերատեսչությունների և քաղհասարակության ներկայացղուցիչներին մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել առաջարկություններ՝  հռչակագրին միանալու վերաբերյալ: Նիստին նաև անրադարձ կատարվեց ս.թ. դեկտեմբերի 6-9 Փարիզում կայանալիք գագաթաժողովին:

Նիստի ավարտին աշխատանքային խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և մաղթեց արգասաբեր աշխատանք:

 

← Վերադառնալ