Նորություններ, միջոցառումներ

Հաստատվել է ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագիրը

18.08.2016

Սույն թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը:  

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները:

Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների և համաձայնեցումների մի շարք փուլերով:

ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավել առաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմին­ների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղում­ների  թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիա­ների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատու­հանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

ԲԿԳ երկու ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ են իրականացրել տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ ապահովելու համար Բաց կառավարման մարտահրավերը՝ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումը, հանրային օրինավորության խթանումը, հանրային վստահության բարելավումը:

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրով ընդլայնվելու է այդ բարեփոխումների շրջանակը, միևնույն ժամանակ ապահովելով  նախորդ գործողությունների ծրագրերով ստանձնած պարտավորությունների շարունակականությունը:

 ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիր (2016-2018թթ)

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիր (2016-2018թթ)

 

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիր (2016-2018թթ)  (անգլերեն)

← Վերադառնալ