Նորություններ, միջոցառումներ

Հայաստանի ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրի նախագիծը

18.07.2016

Կառավարությունը հրապարակել է Հայաստանի ԲԿԳ գործողությունների երրորդ ծրագրի նախագիծը:

ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի վերաբերյալ անկախ հաշվետվական մեխանիզմի հետազոտողի զեկույցի առաջարկությունների հիման վրա ՀՀ կառավարությունը զգալի շտկումներ իրականացրեց երրորդ ԳԾ-ի մշակման գործընթացում: Այսպես, օրինակ մշակվեց և հրապարակվեց երրորդ ԳԾ-ի մշակման ժամանակացույցը և ծրագրում հանձնառությունների չափանիշների վերաբերյալ ուղեցույցը,  ներգրավվեցին թվով ավելի շատ ՀԿ-ներ ու առաջին անգամ, անհատ քաղաքացիներ, իրականացվեցին մի շարք իրազեկման մարզային արշավներ և հանդիպումներ, կազմակերպվեցին բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ, ներգրավվեցին նաև տարբեր ոլորտների փորձագետներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: 

Նախագիծը պաշտոնապես ուղարկվել է պետական մարմիններին՝ կարծիքի, միաժամանակ նաև թարգմանվում է անգլերեն: Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև հուլիսի 21-ը: 


ԲԿԳ գործողությունների երրորդ ծրագրի նախագիծը

← Վերադառնալ