Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Աշխատանքային խմբի նիստ

17.06.2016

 2016 թ.-ի հունիսի 20-ին ժամը՝ 12:00-ին տեղի կունենա ԲԿԳ աշխատանքային խմբի հանդիպումը:

Աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված է նախ ԲԿԳ հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի առաջարկությունների ամփոփման և Ծրագրի նախագծի ձևավորման հարցը: ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը կներկայացնի երրորդ գործողությունների ծրագրի համար առաջարկությունների հավաքագրման փուլերը, մշակման գործընթացը և ստացված արդյունքները: Ակնկալվում է, որ հանդիպմանը աշխատանքային խումբը կքննարկի առաջարկների փաթեթեը, և կառավարությունը կունենա ԲԿԳ հայաստանյան երրորդ գործաողությունների ծրագրի վերջնական նախագիծը,որը և կդրվի հանրային քննարկման, այնուհետև մինչև հունիսի վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը:

 

← Վերադառնալ