Նորություններ, միջոցառումներ

Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների 3-րդ ծրագրի առաջարկությունների չափորոշիչները

15.03.2016

2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին:

ԲԿԳ Գործողությունների ծրագրերը կազմվում են երկու տարվա համար, որի մեջ ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողություններ: 

ՀՀ կառավարությունը հրապարակել է այն հիմնական չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: 

Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները կարող են ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ լրացնելով Առաջարկի աղյուսակը

 ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ  ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑ

← Վերադառնալ