Նորություններ, միջոցառումներ

Մեկնարկել է ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի մշակման գործընթացը

16.02.2016

2016 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում նաև հայտարարվեց ԲԿԳ երրորդ Գործողությունների ծրագրի նախագծման մեկնարկի մասին:

ԲԿԳ Գործողությունների ծրագրերը կազմվում են երկու տարվա համար, որի մեջ ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ գործողություններ:

ՀՀ կառավարությունն այս տարվա հունիսին կավարտի ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացումը և հուլիսից կսկսի իրականացնել Գործողությունների երրորդ ծրագիրը 2016-2018 թթ.ի համար:

Գործողությունների ծրագրի նախագծման բոլոր փուլերում Կառավարություն-քաղհասարակություն համագործակցության ձևաչափն է աշխատում. բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և անհատները հնարավորություն ունեն ԲԿԳ սկզբունքներից բխող կոնկրետ առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ դրանք Գործողությունների ծրագրում ներառելու համար: 

ԲԿԳ Գործողությունների երրորդ ծրագրի մշակման գործընթացը նախատեսված է անցկացնել հետևյալ ժամանակացույցով:   

← Վերադառնալ