Նորություններ, միջոցառումներ

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը

07.10.2015

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը, որին հրավիրվել էին, նաև միջազգային կազմակերպությունների գործընկեր ներկայացուցիչները: Նիստը վարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Գուրգեն Դումանյանը:

Հանդիպման ընթացքում ԲԿԳ աշխատանքային խմբի անդամները ներկայացրեցին Երկրորդ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը՝ ըստ 11 հանձնառությունների: Նիստի ընթացքում ԲԿԳ յուրաքանչյուր հանձնառության պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչ ներկայացրեց իրենց մասով կատարված աշխատանքների արդյունքները և գործընթացների հետ կապված խնդիրները:

Աշխատանքային քննարկման երկրորդ հատվածում ներկայացվեցին կառավարության կողմից հրապարակված Հայաստանյան ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի Ինքնագնահատման միջանկյալ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից հրապարակված՝ ԲԿԳ-Հայաստան մշտադիտարկման զեկույցները:

Հանդիպման վերջում՝ ամփոփելով հնչեցրած կարծիքներն ու դիտարկումները, կառավարության և քաղհասարակության միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ԲԿԳ գործընթացի առավել հստակ կանոնակարգման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծման համատեղ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:

 

Նիստի արձանագրությունը
 

← Վերադառնալ