Նորություններ, միջոցառումներ

Կառավարության եվ քաղհասարակության ներկայացուցիչները Ֆիլիպիններում ներկայացրին ԲԿԳ հայաստանյան գործընթացները

08.09.2015

 2015թ.-ի սեպտեմբերի 7-8 Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղի ունեցավ ԲԿԳ ասիական մայրցամաքի երկրների հանդիպումը: Տարածաշրջանային հավաքին մասնակցում էին 50 -ից ավել ներկայացուցիչներ կառավարություններից, ՔՀԿ-ից և մասնավոր հատվածից: Հանդիպմանը մասնակիցները քննարկեցին Գործողությունների ծրագրերի իրականացման պրոցեսները, խնդիրներն ու հիմնական մարտահրավերները: Այս հանդիպմանը նաև ներկայացվեց Ասիական զարգացման բանկի ԲԿԳ Գործողությունների ծրագիրը:

Հայաստանի պատվիրակությունը ևս մասնակցեց հավաքին՝ Կառավարության աշխատակազմից Նարե Դանիելյանն ու Արամ Ասատրյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նարե Դանիելյանը հավաքին ներկայացրեց ԲԿԳ Գործողությունների ազգային ծրագրի մշակման և իրականացման ընթացքը, հիմնական ձեռքբերումներն ու քաղած դասերը:

Շուշան Դոյդոյանը վարում էր հավաքի ԲԿԳ-ի տարածումը և  արմատացումը թեմայով առանձին խմբի հանդիպումը, որտեղ նա ներկայացրեց ԲԿԳ գործընթացներում հայաստանյան քաղհասարակության դերը և գործունեությունը, կառավարություն-քաղհասարակություն համագործակցության և երկխոսությայն ամրապնդման ուղիները:

  ԲԿԳ հայաստանյան գործընթացներ_Նարե Դանիելյանի ներկայացումը

← Վերադառնալ