Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Աշխատանքային խմբի կազմը փոփոխվել է

20.05.2015

 ՀՀ վարչապետի 18 Մայիս 2015, 395 - Ա որոշմամբ փոփոխվել է ԲԿԳ աշխատանքները համակարգող Աշխատանքային խմբի կազմը: Մասնավորապես խմբի կազմում Սամվել Խարազանյանին փոխարինել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ Լիլիա Աֆրկյանը և "Լրագրողներ հանուն ապագայի" հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը ընդգրկվել են Աշխատանքային խմբի կազմում: 

Աշխատանքային խմբի ամբողջական կազմը կարող եք գտնել այստեղ:

 

← Վերադառնալ