Նորություններ, միջոցառումներ

Քննարկվեց ԲԿԳ-մրցանակաբաշխության մասնակցության հարցը

15.04.2015

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրվել էին նաև գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է «Հանրային ծառայությունների բարելավումը Բաց կառավարման սկզբունքների գործածմամբ» թեմայով Բաց կառավարման մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից ներկայացվող հայտը:

Մրցանակաբաշխությանը հայտի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ կառավարությունը հրավեր էր ուղարկել ինչպես պետական մարմիններին, այնպես էլ հասարակական կազմակերպություններին: Ստացված առաջարկներն ամփոփվել և ներկայացվել են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի քննարկմանը: Քննարկման արդյունքում ընտրվեցին մի քանի առաջարկներ (կարճ ցուցակ), որոնցից մրցույթի չափանիշներին լավագույնս համապատասխանող առաջարկը կներկայացվի որպես հայտ ԲԿԳ մրցանակաբաշխությանը: 

Կից նյութեր՝

ԲԿԳ մրցանաբաշխություն 2015

Ձեր առաջարկը կարեվոր է

← Վերադառնալ