Նորություններ, միջոցառումներ

Գործողությունների ծրագրի հանձնառությունները պետք է ավարտել մինչեվ 2016 թ.-ի հունիս

05.03.2015

ԲԿԳ գլխավոր գրասենյակը հրապարակել է երկրների ԲԿԳ ժամանակացույցը 2015-2018 թ.-ի համար: Ըստ այդ ժամանակացույցի ԲԿԳ անդամ երկրները բաժանվել են կենտ և զույգ տարիների Գործողությունների ծրագրերով:

Քանի որ Հայաստանը իր Գործողությունների երկրորդ ծրագիրը հաստատել և ներկայացրել է 2014 թվականի հունիսին, հետևապես ՀՀ Գործողությունների երկրորդ ծրագիրը պետք է ավարտված լինի 2016 թ.-ի հունիսին: Այնուհետ Կառավարությունը պետք է սկսի նախագծել Գործողությունների երրորդ ծրագիրը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդական, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը. "մենք պետք է մեր գործողությունները ավարտենք մինչև 2016 հունիսը, որից հետո պետք է ունենանք մշակած երրորդ Գործողոթյունների ծրագրի նախագիծը: Պիտի խնդրեմ մեր բոլոր գործընկերներին, որոնք պատասխանատու են այն գործողությունների համար, որոնց վերջնաժամկետը նշված է մինչև դեկտեմբերի 16, առավել արդյունավետ աշխատել և մինչև 2016 թվականի հունիս ավարտել բոլոր գործողությունները, այապես մենք պետք է դրանք փոխանցենք երրորդ Գործողությունների ծրագիր: Այլընտրանքը դա է, կամ ավարտում ենք մինչև հունիս կամ փոխանցում ենք Գործողությունների երրորդ ծրագրին",- նշեց Արամ Ասատրյանը:  

Գործողությունների ծրագրի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ