Նորություններ, միջոցառումներ

Պետական կառույցների արձագանքը ԲԿԳ գործողությունների վերաբերյալ ԼՀԱ-ի հարցումներին

04.12.2014

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն (ԼՀԱ) 2014 թ-ի նոյեմբերի 6-ին հարցումներ էր ուղարկել Հայաստանի մի շարք պետական կառույցների՝ պարզելու «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների II ծրագրով (2014-2016 թթ.) վերջիններիս ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր, որոնց մեկնարկը նախանշված է 2014 թ-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսները:

Հարցման միջոցով ԼՀԱ-ն ցանկանում էր տեղեկանալ.

  • Արդյոք, նշված կառույցները մեկնարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների II ծրագրով սահմանված պարտավորությունները՝ ըստ նախանշված ժամանակացույցի, թե՝ ոչ,
  • Պարտավորություններով նախատեսված գործողությունների մանրամասն ծրագրի և ժամանակացույցի մասին, եթե այդպիսիք արդեն կան, իսկ եթե ոչ, ապա տեղեկացնել՝ երբ դրանք հասանելի կլինեն:
  • Վերոնշյալ կառույցների ո՞ր վարչությունը և/կամ պաշտոնյան է պատասխանատու պարտավորության իրականացման համար և տրամադրել համապատասխան կոնտակտային տվյալները:

ՀՀ կառավարությանն ուղղված նամակում հետաքրքրվել էինք նաև, թե ե՞րբ է առաջիկայում նախատեսվում ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի հանդիպում:

Նոյեմբերի 7-20-ն ընկած ժամանակահատվածում հարցման պատասխաններն ուղարկել էին 8 պետական կառույցներից 7-ը: Հարկ է նշել, որ հարցմանն ամենաարագն արձագանքել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը՝ հարցումն ստանալուց մեկ օր անց փոստով տրամադրելով պատասխանը:

Նամակներին արձագանքած պետական կառույցները նշել են, որ, ըստ ժամանակացույցի, մեկնարկել է իրենց լիազորության շրջանակներում գտնվող պարտավորությունների հետ կապված գործընթացը և տվել են որոշակի մանրամասներ:

Ստորև ներկայացվում են ստացված պատասխան նամակների թվայնացված տարբերակները: 


Աղբյուրը՝ Jnews.am

 

 

← Վերադառնալ