Նորություններ, միջոցառումներ

Քաղհասարակությունը համագործակցության նոր փուլ է սկսում

21.11.2014

2014 թվականի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ "Բաց կառավարմաբ նախաձեռնություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համագործակցություն" թեմայով աշխատանքային քննարկումը: Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն էր  համախմբել քաղհասարակության ուժերը բաց կառավարման գործընկերության ոլորտում։ 

Մասնակից շուրջ 30 ՀԿ ներկայացուցիչներ հավաքվել էին քննարկելու ԲԿԳ հայաստանյան գործընթացներում համագործակցության շրջանակները, ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման փուլերի համատեղ մոնիտորինգի հնարավորությունները: 

Մասնակիցներին ողջունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը, ով կարևորեց Հայաստանի անդամակցությունը ԲԿԳ միջազգային նախաձեռնությանը, որի առանցքային սկզբունքներից է բաց և հաշվետու կառավարման համակարգի ապահովման գործընթացներում կառավարության և քաղհասարակությայն սերտ համագործակցությունը: Այս առումով քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարում ունի, քանի որ այն կարող է ազդել կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքի վրա, աջակցել և գնահատել դրանք՝ ելնելով հասարակության շահից:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ստեղծել մշտական գործող ԲԳԿ Հայաստան Քաղ հասարակության ցանց, որի անդամները պարբերաբար տեղեկատվություն կփոխանակեն, կիրազեկեն իրականացվող տարբեր նախաձեռնությունների մասին՝ միմյանց ներգրավելու, կրկնություններից խուսափելու և վերաջապես առավել ուժեղ լինելու համար։ "Ի վերջո, մենք այն համոզման ենք, որ ԲԳԿ հաջողության և լավագոյւն արդյունք ապահովելու համար քաղհասարակությունը պետք է միասնական և համակարգված գործի՝ ինչին և միտված է մեր այսօրվա հանդիպումը":

Նախ մասնակիցները քննարկեցին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի պարտավորությունները: ԻԱԿ փորձագետ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը հակիրճ ներկայացրեց դրանք՝ ըստ 4 հիմնական խմբերի: Յուրաքանչյուր խմբում ներառված պարտավորությունները դիտարկվեցին ըստ դրանց իրականացման ժամկետների և կոնկրետ գործողությունների: Առաջին խմբի 5 պարտավորությունների մշակման և իրականացման ընթացքի մասին խոսեցին Թրանսփերանսի Ինթերնեշլ կենտրոնի գործադիր տնօրեն, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Վարուժան Հոկտանյանը և  Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը: Այս պարտավորությունները վերաբերում են հանքարդյունաբերության, առողջապահության, պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի, պետական գնումների համակարգի ոլորտի տեղեկատվության թափանցիկության և մատչելիության ապահովմանը: 

Երկրորդ խմբում ընդգրկված 3 պարտավորությունները նախատեսում են իրականացնել բարեփոխումներ , որոնք կապահովեն հանրային մասնակցությունն օրենքների մշակման և ընդունման գործընթացներում: Պարտավորությունների իրականացման ընթացքում քաղհասարակության մասնակցային քայլերի մասին տեղեկացրեց "Արազա" ՀԿ-ի նախագահ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Թամարա Աբրահամյանը:

Երրորդ խմբի պարտավորության իրականացման մասին խոսեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Վարազդատ Սարգսյանը: Նա նշեց, որ  հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների գործունեության և բյուջեների պլանավորման գործընթացների թափանցիկության ապահավմանն ուղղված այս պարտավորության իրականացման համար կազմակերպությունն ակտիվորեն աշխատում է ԿԳՆ-ի հետ, արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբը և քաղհասարակությանն է ներկայացվել "Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության կարգ"-ի նախագիծը:

Չորրորդ խմբի պարատավորություններն ուղղված են տեղեկատվության ազատության ոլորտի բարեփոխմանը: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը տեղեկացրեց, որ ՏԱ ոլորտում հանրային ծառայողների ուսուցումները կիրականացվեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետների աջակցությամբ: "Ողջունելի քայլ է, որ կառավարությունն առաջին անգամ պարտավորությունն իրականացնելու համար պետական բյուջեից ֆինանսական հատկացում է արել ԻԱԿ-ին՝ դրանով պատվիրակելով ոլորտում մասնագիտացված ՀԿ-ին իրականացնել այս գործողությունը",- նշեց Շուշան Դոյդոյանը:

Վերջին՝ 11-րդ պարտավորության մասին խոսց Գյումրու "Ասպարեզ" լրագրողական ակումբի խորհրդի նախագահ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լևոն Բարսեղյանը: Նա նշեց, որ Ասպարեզ ակումբը պատրաստակամություն է հայտնել աջակցել կառավարությանը այս պարտավորության վերջին փուլում՝ ուսացանել համայնքային աշխատակիցներին ավագանու նիստերի առցաց հեռարձակման հմտությունները: Լևոն Բասեղյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունն է և դրա արդյունավետ իրականացման պատասխանատվությունը կրում է միմիայն Կառավարությունը: ՀԿ-ները կարող են աջակցել և իրենց գնահատականները տալ գործընթացին:

Մասնակից ՀԿ ներկայացուցիչներն իրենց նախընտրած ուղղություններով պատրաստակամություն հայտնեցին համախմբվել աշխատանքային խմբերում և միասին նախագծերով մշտադիտարկել և գնահատել ԲԿԳ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:

ԻԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց ստանձնել ԲԿԳ քաղաքացիական հասարակության ցանցի ստեղծման և համակարգման աշխատանքները: ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը ամփոփելով արդյունքները նշեց. "Այսպիսով, ստեղծվող ցանցի օգնությամբ շահագրգիռ ՀԿ-ները հնարավորություն կունենան առաջին հերթին կարծիքներ, գաղափարներ և տեղեկություններ փոխանակել իրականացվող գործուղությունների, նախագծերի վերաբերյալ, այնուհետև առանձին կատարված մշտադիտարկումներն իրականացնել միասնական մշակված մոնիտորինգի մոդելի հիմքով, ապա նաև, ձևավորված աշխատանքային խմբերը կկարողանան համատեղ նախագծերով ներկայանալ դոնորներին և առավել ազդեցիկ գործել": Նա նաև տեղեկացրեց, որ ԻԱԿ-ը նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ այդ քննարկումների համար ogp.am կայքում։ Առաջիկայում թողարկվող ԲԳԿ հայաստան տեղեկագիրը նույնպես նպաստելու է քաղհասարակության ազդեցության և համագործակցության ուժեղացմանը։  

Գործընթացով հետաքրքրված կազմակերպությունները կարող են միանալ ցանցին գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգելով՝ 091  43 51 36 հեռախոսահամրով:

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի պարտավորությունները

 

← Վերադառնալ