Նորություններ, միջոցառումներ

Որոշման նախագծի հանրային քննարկում ի կատարում ԲԿԳ Գործողությունների ծրագրի 4-րդ պարտավորության

17.11.2014

Ի կատարումն ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրային որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագրի (2014-2016 թվականներ) «1. Թափանցիկության և հաշվետվողականության ապահովում» «4.ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում» պարտավորությայնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել "Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ կառա­վարության որոշման նախագիծը:

Խնդրում ենք քննարկել այն` ներգրավելով այլ շահագրգիռ ՀԿ-ների ևս և ներկայացնել ձեր դիտողություններն ու առաջարկությունները: 

"Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ կառա­վարության որոշման նախագիծը

← Վերադառնալ