Նորություններ, միջոցառումներ

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը

15.07.2014

 2014 թ.-ի հուլիսի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի նիստը, որը ղեկավարում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:

Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեց ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի վերախմբագրված տարբերակը: Այն ներառում է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից առաջադրված 11 հանձնառություն: 

Խմբի անդամներին նաև տրվեցին պարզաբանումներ, թե ինչ սկզբուքով կամ ինչու նախկինում կառավարությանը ներկայացված 40-ից ավել առաջարկները չեն ներառվել Գործողությունների ծրագրում:

Աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց կարծիքները հայտնեցին Նախագծի վերաբերյալ: Ամփոփելով նիստը՝ որոշվեց մինջ հաջորդ շաբաթ ավարտին հասցնել Նախագծի խմբագրական աշխատանքները և ներկայացնել հաստատման: 

 ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի վերախմբագրված նախագիծը

 Գործողությունների ծրագրի նախագծում չներառված առաջարկությունների ամփոփաթերթ

← Վերադառնալ