Նորություններ, միջոցառումներ

ԻԱԿ-ի առաջարկները՝ Գործողությունների ծրագրում ներառելու համար

17.06.2014

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ևս մեկ անգամ ՀՀ կառավարությանն է ներկայացրել ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրում նրառելու նպատակով Կենտրոնի առաջարկները:

2014թ.-ի հունիսի 16-ի գրությամբ Կենտրոնը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող պարոն Գուրգեն Դումանյանին ներկայացրել է հայաստանյան Գործողությունների ծրագրերում ներառելու նպատակով ՏԱ ոլորտին վերաբերող այն կարևոր գործողությունները, որոնց իրականացման շնորհիվ կբարելավվի Հայաստանում ՏԱ ոլորտը և կնպաստի կառավարման համակարգի բաց և թափանցիկ գործունեությանը: Նամակում մասնավորապես նշվում է, որ "Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջնային է համարում նախապես մեր կողմից առաջարկված հանձնառությունների ներառումը Գործողությունների պլանում և պատրաստ է իր մասնագիտական հիմնավորումները ներկայացնել, ինչպես նաև համագործակցել ՀՀ կառավարության հետ դրանց իրականացման փուլում: Ստորև ներկայացնում ենք ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրում ներառելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի առաջարկները, որոնք նախապես քննարկվել են մի շարք գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուների, ՀՀ կառավարության աշխատակազմի պաշտոնյաների հետ"

ԻԱԿ-ի առաջարկները

  

← Վերադառնալ