Նորություններ, միջոցառումներ

Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի հերթական նիստը

25.11.2013

2013թ.-ի նոյեմբերի 25-ին կայացավ ԲԿԳ աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը գլխավորում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Գևորգյանը:  Նիստի օրակարգային հարցերից էր ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկումը:

Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեց ստացված առաջարկների հիման վրա մշակված ԲԿԳ Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Քննարկվեց նաև յուրաքանչյուր պարտավորության իրականացման ժամանակացույցը: Խմբի անդամներին նաև տրամադրվեց պարտավորությունների հստակ և կոնկրետ ձևակերպման համար ԲԿԳ կենտրոնական գրասենյակի կողմցի մշակված օրինակելի ձևաչափը: 

Օրակարգի երկրորդ հարցով ներկայացվեց հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում կայացած ԲԿԳ միջազգային համաժողովի արդյունքները:  Ավելի քան 1000 ներկայացուցիչներ 70 երկրներից մասնակցեցին գագաթաժողովին: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը խոսեց ԲԿԳ հայաստանյան նոր գործողությունների ծրագրում ներառված հանքարդյունաբերության էլեկտրոնային շտեմարանի ներդրման մասին: Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի 2014-16 թթ. կարեւորագույն հանձնառություններից մեկին՝ հանքարդյունաբերության բաց շտեմարանի ստեղծմանը, որի նպատակն է թվայնացնել եւ հասարակությանը հասու դարձնել ՀՀ երկրաբանական գործակալության արխիվներն ու տվյալները: Հանձնառությունն արձագանքում է առաջիկա տարիների համար ԲԿԳ գործընթացում հայտարարված հինգ առաջնայնություններից մեկին՝ բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկության ապահովմանը: Նախարարի տեղակալ Հովակիմյանը նաեւ շեշտեց, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն հնարավորը՝ ԲԿԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ծավալն ու արդյունավետությունն ընդլայնելու համար: 

Աշխատանքային խմբի օրակարգը

ԲԿԳ գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի առաջին տարբերակը

Պարտավորությունների իրականացման ժամանակացույց /նախագիծ/

Պարտավորությունների ձևանմուշ /անգլերեն/

 

 

← Վերադառնալ