Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավարն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին

28.09.2012

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը: Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց և կազմակերպություններին. 

  • ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` Հատուկ մրցանակ` Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԳ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար: Խորհրդանշական ոսկե բանալին հանձնվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագիրը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Հովակիմյանին: 
  • ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, 
  • ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am - ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, 
  • "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, 
  • Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)` որպես
    տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող,  
  • CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ 

Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տես` www.foi.am

← Վերադառնալ