Հաշվետվություն, մշտադիտարկում

Կառավարությունը հրապարակել է Ինքնագնահատման միջանկյալ զեկույցը

24.09.2015

ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի Ինքնագնահատման միջանկյալ զեկույցը:

Այն դրվել էր շրջանառության մեջ, որպեսզի երկշաբաթյա ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչները իրենց դիտարկումները և առաջարկությունները ներկայացնեն: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր մի քանի դիտարկումներ փոխացել էր Կառավարության աշխատակազմին, որոնք տեղ են գտել Զեկույցի վերջնական տարբերակում: Այլ առաջարկներ, դիտողություններ քաղհասարակության կողմից չեն եղել:

 ԲԿԳ-Հայաստան 2-րդ գործողությունների ծրագրի վերաբերյալ Ինքնագնահատման միջանկյալ զեկույց

Զեկույցի անգլերեն տարբերակը հասանելի է ԲԿԳ կայքում՝ http://www.opengovpartnership.org/country/armenia/assessment

← Վերադառնալ