Հաշվետվություն, մշտադիտարկում

ԲԿԳ անկախ հետազոտական մեխանիզմի հաշվետվություն- Հայաստան

09.02.2014

2014 թվականի փետրվարի 3-ին հրապարակվել է Բաց կառավարման գործընկերության անկախ հետազոտական մեխանիզմի հաշվետվությունը Հայաստանում ԲԿԳ գործընթացների և հայաստանյան ԲԿԳ Գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ:

ԲԿԳ նախաձեռնության ղեկավար մարմնի փորձագետների ընտրության արդյունքում յուրաքանչյուր անդամ երկրից ընտրվել է մեկական անկախ հետազոտող, ովքեր սկսել են աշխատել իրենց հաշվետվությունների վրա 2013 թվականի սեպտեմբերից: Անկախ հետազոտողներն ուսումնասիրել են երկրներում ԲԿԳ նախաձեռնության հետ կապված գործընթացները, հանդիպել կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կազմել իրենց հաշվետվությունները:

ԲԿԳ անկախ հետազոտական մեխանիզմի հաշվետվությունը Հայաստանի վերաբերյալ (հայերեն)

 

 

← Վերադառնալ