Հաշվետվություն, մշտադիտարկում

ՀՀ կառավարությունը հաստատել է ԲԿԳ հայաստանայան Գործողությունների ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցը

17.10.2013

Պետաիրավական նախարարական կոմիտեի՝ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացել "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցը: 

Նշենք, որ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագիրը 2012թ. ապրիլի 5-ին Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում հավանության արժանացավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին" ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Ծրագիրը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցը ՀՀ կառավարության ներկայացուցիչները կներկայացնեն 2013 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում կայանալիք ԲԿԳ երկրորդ համաժողովում:

 ԲԿԳ հայաստանայան Գործողությունների ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցը  

 

← Վերադառնալ