Նորություններ, միջոցառումներ

21.11.2014 / Քաղհասարակությունը համագործակցության նոր փուլ է սկսում

Քաղհասարակությունը համագործակցության նոր փուլ է սկսում

2014 թվականի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ "Բաց կառավարմաբ նախաձեռնություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համագործակցություն" թեմայով աշխատանքային քննարկումը:

17.11.2014 / Որոշման նախագծի հանրային քննարկում ի կատարում ԲԿԳ Գործողությունների ծրագրի 4-րդ պարտավորության

Որոշման նախագծի հանրային քննարկում ի կատարում ԲԿԳ Գործողությունների ծրագրի 4-րդ պարտավորության

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել "Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ կառա­վարության որոշման նախագիծը:

25.10.2014 / Գորիսի քաղհասարակությանը ներկայացվեց ԲԿԳ նախաձեռնությունն ու այն մշտադիտարկելու հնարավորությունները

Գորիսի քաղհասարակությանը ներկայացվեց ԲԿԳ նախաձեռնությունն ու այն մշտադիտարկելու հնարավորությունները

Գորիսի մամուլի ակումբում հոկտեմբերի 24-ին անցկացվեց "Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն" թեմայով դասընթաց-քննարկում: Միջոցառումը կազմակերպվել էր "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ի ջանքերով` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

16.10.2014 / ՀԲ մասնագետի հանդիպումը ՔՀԿ հետ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության շրջանակում

ՀԲ մասնագետի հանդիպումը ՔՀԿ հետ Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության շրջանակում

2014 թ.-ի հոկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության գծով մասնագետը հանդիպել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու EITI նախաձեռնությունը և հասարակական կառույցների դերը դրա խթանման գործընթացներում:

31.07.2014 / Կառավարությունը հաստատեց "Բաց կառավարման գործընկերության" շրջանակում մշակված երկրորդ ծրագիրը

Կառավարությունը հաստատեց "Բաց կառավարման գործընկերության" շրջանակում մշակված երկրորդ ծրագիրը

2014թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում կառավարությունը հավանություն տվեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագրին: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմ ի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջին ծրագիրը հաջողությամբ ավարտվել է 2013 թվականին: "Երկրորդ ծրագիրը կազմվել է կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի...