Նորություններ, միջոցառումներ

19.04.2012 / Հայաստանը Բրազիլիայում ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ գործողությունների ծրագիրը

Հայաստանը Բրազիլիայում ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ գործողությունների ծրագիրը

2012 թվականի ապրիլի 17-ից 18-ը Բրազիլիայի մայրաքաղաքում կայացավ Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան հավաքը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները:

11.04.2012 / "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի ներկայացում

2012 թվականի ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:

21.03.2012 / Տեղեկատվության ազատությունը քաղաքապետարաններում-2012

Տեղեկատվության ազատությունը քաղաքապետարաններում-2012

2012թ.-ի փետրվարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հացումներով դիմել էր Հայաստանի 49 քաղաքների ղեկավարներին (այդ թվում` Երևանի քաղաքապետարանին)` խնդրելով տեղեկություններ տվյալ քաղաքում ձյան մաքրման աշխատանքների համար 2011 եւ 2012թ.թ.-ին նախատեսված եւ հատկացված (ծախսված) գումարների վերաբերյալ: Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց պարզել, թե տարբեր մարզերը ներկայացնող քաղաքային համայնքների ղեկավարները ինչպես են կիրառում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը:

07.02.2012 / "Բաց կառավարման գործընկերության" աշխատանքային նիստ ՀՀ ԱԳՆ-ում

"Բաց կառավարման գործընկերության" աշխատանքային նիստ ՀՀ ԱԳՆ-ում

2012 թվականի փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ "Բաց Կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: