Նորություններ, միջոցառումներ

04.06.2013 / 77 քաղծառայող վերապատրաստվեց ԻԱԿ-ում

77 քաղծառայող վերապատրաստվեց ԻԱԿ-ում

Մայիսի 31-ին ավարտվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվության ազատությունը և հասարակության հետ կապերի ապահովումը կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը: Մայիսի 13-ին մեկնարկած ծրագրին 5 տարբեր խմբերով մասնակցեցին ՀՀ 11 մարզերի 77 քաղծառայող:

22.04.2013 / ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի նիստում ներկայացվեցին իրականացված աշխատանքները

"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի ունեցավ 2013 թվականի ապրիլի 22-ին:

20.12.2012 / ԻԱԿ-ի ջանքերի շնորհիվ հրապարակվեցին ստուգումների արդյունքները

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:

01.10.2012 / Կայացավ ԲԳԿ հայաստանյան գործողությունների ծրագրի աշխատանքները համակարգող խմբի առաջին նիստը

2012 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

28.09.2012 / ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավարն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին

ԲԿԳ աշխատանքային խմբի ղեկավարն արժանացավ Ոսկե բանալի մրցանակին

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխությունը: