Նորություններ, միջոցառումներ

15.04.2014 / ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկում

ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի նախագծի քննարկում

2014 թ. ապրիլի 5-6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը:

23.03.2014 / Մեկնարկում է ԲԿԳ հայաստանյան գործընթացների իրազեկման նոր փուլը

Մեկնարկում է ԲԿԳ հայաստանյան գործընթացների իրազեկման նոր փուլը

2014թ.-ի ապրիլ 5-ից ՀՀ կառավարությունը սկսում է Բաց կառավարման գործընկերության հայաստանյան Գործողությունների ծրագրի շուրջ հանրային քննարկումների և խորհրդակցությունների կազմակերպումը՝ նպատակ ունենալով հանրությանն իրազեկել բաց և մասնակցային կառավարման ապահովմանն ուղղված առաջիկա երկու տարվա ընթացքում նախատեսվող պետական միջոցառումների մասին:

19.03.2014 / Պետական կառույցների թափանցիկությունը ռեյտինգավորվելու է

Պետական կառույցների թափանցիկությունը ռեյտինգավորվելու է

"Ժանգոտ կողպեք"-ներ և "Ոսկեգույն բանալի"-ներ պետական կառավարման մարմիններն այսուհետ ստանալու են` համապատասխան իրենց ունեցած ռեյտինգի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) մշակել է ռեյտինգավորման 53 չափանիշ, որոնցով չափվելու է պետական կառույցի հրապարակայնության և թափանցիկության աստիճանը:

25.11.2013 / Տեղի ունեցավ ԲԿԳ աշխատանքային խմբի հերթական նիստը

2013թ.-ի նոյեմբերի 25-ին կայացավ ԲԿԳ աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը գլխավորում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Տիգրան Գևորգյանը:

03.11.2013 / ԲԿԳ երկրորդ Գագաթաժողով. 31 հոկտեմբեր - 1 նոյեմբեր, 2013, Լոնդոն

ԲԿԳ երկրորդ Գագաթաժողով. 31 հոկտեմբեր - 1 նոյեմբեր, 2013, Լոնդոն

2013 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Լոնդոնում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության երկրորդ Գագաթաժողովը: Ավելի քան 1000 ներկայացուցիչներ 70 երկրներից մասնակցեցին համաժողովին: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: