Նորություններ, միջոցառումներ

Առաջարկների հարթակ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 4-րդ ծրագրի համար

07.05.2018

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց Կառավարման շաբաթվա շրջանակներում մեկնարկել է գաղափարների, առաջարկների ներկայացման առցանց հարթակ՝ Հայաստանի կառավարության ԲԿԳ Գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով:

ԲԿԳ Գործողությունների ծրագիրը կազմվում է երկու տարվա համար՝ 2018-2020, որում ներառվում են բաց, թափանցիկ, հաշվետու և մասնակցային կառավարմանն ուղղված կոնկրետ և չափելի գործողություններ:

ՀՀ կառավարությունը հրապարակել է այն հիմնական չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: Առաջարկությունները ներկայացնելիս կարող եք առաջնորդվել հետևյալ Ուղեցույցով

Կարող եք նաև առաջարկներն ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ [email protected] էլ. փոստի միջոցով, օգտագործելով ձևաթուղթը

Առաջարկությունը ներկայացնելու ձևաթուղթ

 

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 30-ը: Ստացված առաջարկները Կենտրոնը կամփոփի և կներկայացնի ԲԿԳ աշխատանքային խմբին:  

← Վերադառնալ