Նորություններ, միջոցառումներ

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ նախարարին կից խորհրդի աշխատակարգի նախագիծը

30.07.2015

ՀՀ Արդարադատության նախարարությունը, ի կատարումն ԲԿԳ երկրորդ գործողությունների ծրագրի 7-րդ կետի պարտավորության, հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի նախագիծը:

Համաձայն պարտավորության՝ նախատեսվում է. 
«ՀՀ կառավարության նիստի 20 նոյեմբերի 2008թ-ի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ նախարարությունների կոլեգիաների/ խորհուրդների օրինակելի աշխատակարգում փոփոխությունների և լրացումների կատարում, որոնք

  • Կհստակեցնեն և կտարանջատեն Կոլեգիաների և խորհուրդների գործառույթները, կճշգրտեն դրանցում մասնակից կողմերի կազմը, իրավունքներն ու պարտականությունները;
  • Կսահմանեն խորհուրդների ձևավորման և գործունեության` բաց, թափանցիկ ընթացակարգերը, ՔՀԿ-ների ներկայացուցչականության և մասնագիտական որակավորման չափորոշիչները;
  • Կսահմանեն կառավարության և նախարարությունների պաշտոնական կայքերում էլեկտրոնային հաշվետվետվողական համակարգի ներդրում` հանրային առաջարկները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները, մասնակցային խորհրդատվական մարմինների գործունեության տարեկան հաշվետվությունը թափանցիկ և հասանելի դարձնելու համար:
  • մշակել և հանրային քննարկման է ներկայացրել կից իրավական ակտի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ ձեր տեսակետներն ու առաջարկները կարող եք ներկայացնել ogparmenia@gmail.com հասցեով կամ ՀՀ արդարադատության նախարարություն: 

  ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ, /նախագիծ/

 

← Վերադառնալ