Նորություններ, միջոցառումներ

Ձեր առաջարկը կարեվոր է

08.04.2015

ԲԿԳ մրցանակաբաշխությանը Հայսատանը ևս կներկայան իր նախագծով: ՀՀ կառավարությանը քննարկման է դրել գերատեսչությունների կողմից հանրային ծառայությունների բարելավման ոլորտում իրականացրած լավագույն ծրագրերը:  

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը մեկնարկում է 2-րդ ամենամյա «Բաց կառավարման մրցանակաբաշխությունը»: Այս տարվա թեման է «Հանրային ծառայությունների բարելավումը Բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Եվ սա շատ լավ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու մեր երկրում իրականացրած բարեփոխումները:

Խիստ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը ևս մասնակցություն ունենա այս գործընթացին: Խնդրում ենք ներկայացնել առաջարկներ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ՀՀ կառավարության կողմից լավագույնս իրականացրած ծրագրերի վերաբերյալ:

Կից ներկայացված է ՀՀ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները:

Այս առաջարկների, ինչպես նաև նոր առաջարկներ ներկայացնելու համար կարող եք գրել ilia.afrikyan@gov.am կամ ogparmenia@gmail.com հասցեներին մինչև ապրիլի 15-ը:  

ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների առաջարկները

 ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկը

 ՀՀ ոստիկանության առաջարկը

← Վերադառնալ